Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը կիրականացնի արդարադատություն՝ անկախ Ռուսաստանի քվեից

ԱՄՆ-ը կիրականացնի արդարադատություն՝ անկախ Ռուսաստանի քվեից
31.07.2015 | 16:43

Մալայզիական ինքնաթիռի ոչնչացման գործով տրիբունալի ստեղծման արգելափակումը Ռուսաստանի կողմից վրդովել է միջազգային հանրությանը:
ՌԴ-ն միակ պետությունն էր, որ արգելափակեց Ուկրաինայի երկնքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը ոչնչացնողներին պատժելու միջազգային հանրության փորձը: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկությունն անվստահություն է առաջացնում կառույցի նկատմամբ: «Մարդիկ տեսան Ռուսաստանի բարձրացրած ձեռքը մի հարցի դեմ, որի շուրջ միավորվել է ողջ աշխարհը՝ քաղաքացիական ինքնաթիռի ոչնչացման մեղավորների բացահայտման հարցի շուրջ, որը բխում էր բոլորիս շահերից», - հայտարարել է Փաուերը: «Բոինգ-777»-ի ոչնչացման գործն ուսումնասիրող միջազգային դատարան ստեղծելու գաղափարն ընդունվել էր Անվտանգության խորհրդում և կարող էր իրականություն դառնալ, եթե Ռուսաստանը չօգտվեր վետոյի իրավունքից: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը որոշումը մեկնաբանել է լրատվամիջոցների կողմից տրիբունալի վրա հնարավոր ճնշմամբ. - «Ի վիճակի՞ է այդ հետաքննությունը դիմակայել լրատվամիջոցներում ագրեսիվ պրոպագանդային, կարո՞ղ է դիմակայել քաղաքական պատվերի ճնշմանը»: Քվեարկությունից հետո հատկապես վիրավորված էր մալայզիական կողմը, որի տրանսպորտի նախարարը մեղադրեց Ռուսաստանին քաղաքացիական ավիացիան վտանգի տակ դնելու մեջ. «Արդարադատության և պատասխանատվության առաքելությանն աջակցության փոխարեն՝ մենք վտանգավոր հաղորդագրություններ ենք ուղղում այս սարսափելի հանցանքը կատարողներին»: ԱՄՆ-ը խոստացել է անպատիժ չթողնել ինքնաթիռում գտնվող 298 մարդու սպանությունը: «Մենք տիրապետում ենք այլ միջոցների, որոնք թույլ կտան իրականացնել արդարադատություն՝ անկախ և վստահելի արդարադատություն, և մենք մտադիր ենք օգտվել այդ միջոցներից», - շեշտել է Սամանթա Փաուերը:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ